211652_close_icon
views-count1132 դիտում article-date 18:15 25-09-2014

Կմեծանա բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման արդյունավետությունը

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների ռազմավարությունը, պահպանության և օգտագործման պետական ծրագիրը, 2014-2020թթ. միջոցառումները: Ակնկալվում է, որ որոշման ընդունմամբ և կենսագործմամբ կմեծանա բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման արդյունավետությունը, համակարգում կապահովվի կենսաբանական և լանդշաֆտային ներկայացվածությունը, կստեղծվի ազգային էկոլոգիական ցանց: Քանի որ «Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման մասին» ս.թ. հունիսի 21-ի ՀՀ օրենքով սահմանվել են կառավարության մի շարք որոշումներով կարգավորվող խնդիրները, գործադիրն ուժը կորցրած է ճանաչել նախկինում ընդունած իր չորս որոշումը: Իր ընդունած վեց որոշմամբ կառավարությունը թույլատրել է լուծարված մի շարք օբյեկտների գույքը մասնավորեցնել դասական աճուրդով: Կառավարության որոշմամբ Գյումրի քաղաքի Մ. Մկրտչյան փողոցում գտնվող հողամասը նվիրաբերվել է «Օյունջյան» բարեգործական հիմնադրամին՝ «Վարդուհի» արվեստի դպրոց ստեղծելու և տարածքում գործունեություն ծավալելու պայմանով: Ըստ հաստատված ներդրումային ծրագրի, արվեստի դպրոցի կառուցման համար ծախսվելու է ավելի քան 370 մլն դրամ:

Նմանատիպ նյութեր