3948 դիտում
15:41 27-03-2014
Հարսնաքարի գործով վեց դատապարտյալների հարազատները սպառնում են ինքնահրկիզվեն
12 տարվա ազատազրկման դատապարտված վեց դատապարտյալների ծնողները պատրաստվում են բենզինը լցնեն իրենց վրա և ինքնահրկիզվեն:
Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հարսնաքարի գործով 12 տարվա ազատազրկման դատապարտված Գարիկ Մարգարյանի մայրը` Նունե Մարգարյանը: Նա նշեց, որ պահանջում են արդար դատ: «Քանի, որ 12 տարվա ազատազրկման դատապարտված վեց տղաներն էլ պատմել են իրենց կատարած գործողությունների մասին: Նորայրը ասել է, որ Վահե Ավետյանի հետ ինքն է մտել վիճաբանության մեջ և իր հարվածից է ընկել, բայց այդքանից հետո դատավորը նման խայտառակ վճիռ է կայացրել: Նախագահականում մեզ ընդունում լսում են, բայց ոչ ավելին: Ես ասում եմ, եթե այսպես մի քանի օր էլ շարունակվի ես բենզինը լցնելու եմ վրես եւ այրեմ:Բենզինով շիշը ինձ հետ ման եմ տալիս: Ինձ են միանալու նաև մյուս հինգ դատապարտվածների ծնողները»,- ավելացրեց Նունե Մարգարյանը:
Նմանատիպ նյութեր
2970 դիտում
15:58 29-04-2014
«Հարսնաքարի գործով» դատապարտվածների հարազատները սպառնում են Բաղրամյան պողոտայում դիմել ծայրահեղ քայլերի
1374 դիտում
15:03 25-11-2014
«Հարսնաքարի» գործով դատապարտյալների պատիժը չի փոխվի
Այս բաժնից
790 դիտում
15:56 03-01-2025
Սիրիայում ամեն ինչ դեռ նոր է սկսվում․ Ռուբեն Սաֆրաստյան
1198 դիտում
14:56 03-01-2025
Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը