4257 դիտում
14:51 24-03-2014
Քաոս` դատարանի դահլիճում. «Հարսնաքարի» գործով մեղադրյալների հարազատները դատավճիռը լսելով` հայհոյում են և անիծում. News.am
«Հարսնաքարի» գործով բոլոր մեղադրյալներին առաջին ատյանի դատարանը այսօր՝ մարտի 24-ին դատապարտեց 12-ական տարվա ազատազրկման եւ 100 000-ական դրամ տուգանքի, փոխանցում է [url=http://news.am/arm/news/200546.html]News.am[/url]-ը:
Երբ դատավորն ընթերցեց վճիռը, դատարանի դահլիճում հավաքված՝ ամբաստանյալների հարազատները սկսեցին հայհոյել ու վիրավորել դատավորին եւ Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբան Տիգրան Եգորյանին։
Դատարանի դահլիճում այս պահին մեծ թվով ոստիկաններ կան։ Կրքերը դեռ չեն հանդարտվում։ Գարիկ Մարգարյանը եւ Նորայր Հայրապետյանը փորձել են հարձակվել փաստաբանի վրա, ոստիկանները միջամտել են։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Գարիկ Մարգարյանի մայրը վատացել է, հիմա պառկած է գետնին, տեղից հայհոյում է ու անիծում։
Մանրամասները՝ [url=http://news.am/arm/news/200546.html]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
3942 դիտում
15:41 27-03-2014
Հարսնաքարի գործով վեց դատապարտյալների հարազատները սպառնում են ինքնահրկիզվեն
Այս բաժնից
907 դիտում
20:40 31-12-2024
Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին