1422 դիտում
11:45 28-03-2014
Փաստաբանների պալատը որոշել է դիմել դատական իշխանությանը՝ կլոր սեղան կազմակերպելու առաջարկով
ՀՀ փաստաբանների պալատում երեկ՝ մարտի 27-ին, տեղի է ունեցել ակումբի նիստ, որտեղ քննարկվել են քայլեր ուղղված վերջին շրջանում փաստաբանների հանդեպ վիրավորական խոսքեր հնչեցնելու և փաստաբանին իր վստահորդի հետ նույնացնելու կանխարգելմանը: Հանդիպմանը ներկա են գտնվել շուրջ երեսուն փաստաբաններ, ովքեր հանդես են եկել ելույթներով մասնավորապես Նորայր Նորիկյանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Ռուբեն Բալոյանը, Երվանդ Վարոսյանը, Երեմ Սարգսյանը, Մարինե Թովմասյանը, Վահե Հովհաննիսյանը, Արա Զաքարյանը, Արսեն Սարդարյանը, Վարուժան Վարդանյանը, Կարեն Մեժլումյանը, Մելանյա Առուստամյանը, Արթուր Հովհաննիսյանը, Միհրան Պողոսյանը և այլք:
Մասնակիցները փաստել են, որ նման իրավիճակը անթույլատրելի է և պետք ձեռնարկվեն միջոցներ դրանք կանխարգելելու ուղղությամբ:
Քննարկման արդյունքում որոշվել է.
- դիմել դատական իշխանությանը՝ կլոր սեղան կազմակերպելու առաջարկով,
- փաստաբաններին հորդորել նմանատիպ իրավիճակներում՝ հնարավոր միջոցներով կանխել իրենց վստահորդների կողմից վիրավորական գործողությունները մյուս կողմի փաստաբանների նկատմամբ.
- վերապատրաստման դասընթացներում ներառել այս իրավիճակներում փաստաբանների վարքագծի դրսևորման վերաբերյալ թեմաներ:
Նմանատիպ նյութեր
8288 դիտում
15:01 02-05-2018
Փաստաբանների պալատը կոչ է անում դատական համակարգին հետաձգել դատական նիստերը
Այս բաժնից
628 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
922 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
664 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով