1485 դիտում
09:43 29-03-2014
Արդյո՞ք Հայաստանը կարող էր չեզոք դիրք գրավել և չարեց, թե՞ չէր կարող. 168 Ժամ
«168 Ժամ» թերթը գրում է. ««Global Insight» պաշտպանության և անվտանգության հարցերով վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանի կարծիքով` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Հայաստանի կողմից Ղրիմի բանաձևին դեմ քվեարկելու գլխավոր պատճառները Լեռնային Ղարաբաղի հարցը և Հայաստանի վրա Ռուսաստանի մեծ ազդեցությունն են: Թերթի հետ զրույցում Լիլիթ Գևորգյան նշեց, որ դրանք այս հարցում երկու վճռորոշ հանգամանքներ են. առաջինը` Հայաստանն ունի ղարաբաղյան հիմնախնդիր, որի կարգավորման գործընթացում պաշտպանում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, որի պատճառով Հայաստանը սատարում է Ռուսաստանին Ղրիմի հարցում, երկրորդը հանգամանքը, որն ավելի հիմնավոր է, Հայաստանի վրա Ռուսաստանի մեծ ազդեցությունն է:
…Լիլիթ Գևորգյանն ավելացրեց, թե համաձայն է, որ ավելի չեզոք դիրքորոշումը, ձեռնպահ քվեարկելն ավելի ճիշտ և ավելի օգտակար կլիներ Հայաստանի համար: «Այնպիսի փոքր պետություններ, ինչպիսին օրինակ, Հայաստանն է, երբ հայտնվում են աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ, իհարկե, միշտ էլ ավելի լավ է, որ չեզոք դիրք գրավեն, եթե կարող են: Հիմա հարցն այն է, թե արդյո՞ք նախագահը կարող էր և չարեց, թե՞ չէր կարող: Իմ կողմից այդ հարցին պատասխանելը սպեկուլիացիա (շահարկում) կլինի: Եթե ասեմ` կարող էր և չարեց, անհիմն կարծիք կլինի, գուցեև չէր կարող: Ես վստահ չեմ, թե ինչն էր շարժառիթը, որովհետև Հայաստանում որոշումների ընդունման գործընթացը թափանցիկ չէ: Չեմ կարծում, որ եղել է թափանցիկ որոշում կամ հասարակության հետ երկար քննարկում»,- ավելացրեց բրիտական կենտրոնի վերլուծաբանը»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
21659 դիտում
19:04 29-09-2022
Ադրբեջանական ԶՈՒ-ին Վարդենիսի ուղղությամբ հաջողվել է գրավել մի քանի մարտական դիրք. ԳՇ պետի տեղակալ. «Արմենպրես»
Այս բաժնից
730 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
838 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
586 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին