2551 դիտում
14:10 29-03-2014
ՀՀ ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի հայտարարությունը՝ կանխատեսվող ցրտահարությունների վերաբերյալ
Հանրապետությունում թեև դեռևս չի սկսվել ոռոգման սեզոնը և ոռոգման համակարգերում դեռևս իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ (մաքրվում և նորոգվում են ջրանցքները, կարգի են բերվում ջրբաշխման հանգույցները, նորոգվում և գործարկվում են պոմպային կայանները), սակայն հաշվի առնելով առաջիկա օրերին կանխատեսվող ցրտահարությունները՝ ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն տեղեկացնում է.
-Արտաշատի ջրանցքով ինքնահոս կարգով ջուր կմատակարարվի Արտաշատի և Վեդու տարածաշրջաններին: Այս կապակցությամբ երկու օրով կբացվի Ազատի ջրամբարը.
-Ստորին Հրազդանի ինքնահոս համակարգով ջուր կմատակարարվի Էջմիածնի տարածաշրջանին, մասնավորապես ՀՀ Արմավիրի մարզի համապատասխան համայնքներին՝ օգտագործելով Հրազդան գետի ջրերը.
-Երևանյան լճից ջուր կմատակարարվի Մասիսի և մասամբ Էջմիածնի տարածաշրջաններին.
-Արմավիրի ջրանցքով Արաքս և Ախուրյան գետերի հոսքերով ջուր կմատակարարվի ՀՀ Արմավիրի մարզի համապատասխան տարածաշրջաններին, իսկ Թալինի ջրանցքով՝ Բաղրամյանի տարածաշրջանին.
-Եղեգնաձորի ինքնահոս համակարգով ջուր կմատակարարվի Եղեգնաձորի տարածաշրջանին:
Գյուղացիական տնտեսություններին տեղեկացնելու և աջակցելու նպատակով առաջարկվել է վերը նշված տարածաշրջանները սպասարկող ջրօգտագործողների ընկերություններին (ՋՕԸ)՝ համապատասխան աշխատանքներ իրականացնել ջրօգտագործողների հետ: Խնդիրներ առաջանալու և անհրաժեշտության դեպքում գյուղացիական տնտեսությունները կարող են դիմել համապատասխան ՋՕԸ-երին։
ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտե
Նմանատիպ նյութեր
6087 դիտում
21:49 16-03-2016
Սպասվելիք ցրտահարությունների հետ կապված բացվել է Թեժ գիծ. ՀՀ ԳՆ Ջրային տնտեսության պետական կոմիտե
1781 դիտում
20:55 03-04-2015
Վարչապետը Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ ղեկավարին
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»