Թուրքական դատարանն օրինականացրել է YouTube-ի արգելափակումը
Անկարայի հաշտարար դատարանը վճիռ է կայացրել Թուրքիայում YouTube ծառայութան հասանելիությունը ինտերնետի ազգային սեգմենտից արգելափակելու մասին: Ինչպես տեղեկացնում է տեղի հեռուստատեսությունը, դատարանի վճիռը վերջնականորեն օրինականացրեց Թուրքիայի Կապի և հեռահաղորդակցության վարչության գործողությունները:
Դատարանն իր որոշումը պատճառաբանել է նրանով, որ YouTube-ի ղեկավարությունը չի հեռացրել Թուրքիայի ուժային կառույցների և կառավարության անդամների մասնակցությամբ տեղի ունեցած գաղտնի խորհրդակցության ձայնագրությունը:
YouTube-ի արգելափակումն առաջ քաշեց ինչպես թուրք հասարակության, այնպես էլ միջազգային հանրության և կազմակերպությունների զայրույթը և քննադատությունը: