Թուրքիայում հակասահմանադրական է ճանաչվել YouTube-ի արգելափակումը
Թուրքիայի Սահմանադրական դատարանը բավարարել է փաստաբանների և պատգամավորների պահանջը վերականգնել երկրում YouTube-ի հասանելիությունը: ՍԴ-ն համաձայնվել է, որ որոշումը սահմանափակում է մարդու իրավունքները և խոսքի ազատությունը:
ՍԴ որոշումն ուղաարկվել է համապատասխան մարմիններին, ովքեր մոտ ժամանակներում կվերացնեն YouTube-ի արգելափակումը: Ավելի վաղ՝ մարտին ՍԴ-ն անտրամաբանական էր համարել մեկ այլ սոցանցի Twitter-ի արգելափակումը: