1654 դիտում
19:59 29-03-2014
Համահայկական բնապահպանական ճակատը պաշտոնապես հերքել է ՀՀ վարչապետի հետ հանդիպման մասին տեղեկությունը
Մարտի 25-26-ը Երևանում անցկացված միջազգային համաժողովին բնապահպանների ներկայությունը մեծ աղմուկ բարձրացրեց և լայնորեն լուսաբանվեց: Դեռ համաժողովի ընթացքում բնապահպանները հրավեր ստացան Հայաստանի Հանրապետության վարչապետից՝ վերջինիս հետ հանդիպելու և բարձրացրած հարցերը քննարկելու համար:
Համահայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչները մի շարք հարցազրույցների ժամանակ շեշտել են, որ վարչապետի հետ հանդիպմանը չեն պատրաստվում մասնակցել և մատնանշել են այդ մոտեցման պատճառները:
Սակայն մարտի 28-ին ՀՀ կառավարության պաշտոնական կայքը հաղորդագրություն է տարածում, որտեղ հստակ նշված է, որ վարչապետն ընդունել է բնապահպանական ոլորտի մասնագետներին, ովքեր լիազորված են եղել ներկայացնելու «պատասխանատու հանքարդյունաբերության» համաժողովի ժամանակ բնապահպանական ակտիվիստների բարձրացրած խնդիրները:
Պաշտոնապես հայտարարում ենք, որ Համահայկական բնապահպանական ճակատը չի մասնակցել վարչապետի հետ հանդիպմանը և որևէ մեկին չի լիազորել ներկայացնելու իր կարծիքը: Պետական մարմիններին կոչ ենք անում զերծ մնալ երկխոսության իմիտացիա ստեղծելուց: Փոխարենը՝ կատարել ի պաշտոնե իրենց վրա դրված պարտականություններն ու քայլեր ձեռնարկել․
հանքարդյունաբերական ոլորտում առկա լրջագույն խնդիրների լուծման ուղղությամբ,
միջոցներ ձեռնարկել շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար,
ապահովել Հայաստանի բնակչության իր առողջության և բարեկեցության համար նպաստավոր շրջակա միջավայրում ապրելու իրավունքը։
Նմանատիպ նյութեր
2147 դիտում
16:52 19-08-2014
Նարնջագույն ճակատը՝ «Բազե-2014»-ում ամենաինտելեկտուալ ճակատը. ֆոտոշարք
1144 դիտում
17:16 04-08-2024
Գերմանիայի ԱԳՆ-ն հերքել է նախարարի՝ աֆրիկացու հետ սիրավեպի մասին տեղեկությունը
Այս բաժնից
769 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
613 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
721 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված