211652_close_icon
views-count1150 դիտում article-date 17:16 04-08-2024

Գերմանիայի ԱԳՆ-ն հերքել է նախարարի՝ աֆրիկացու հետ սիրավեպի մասին տեղեկությունը

Գերմանիայի ԱԳՆ-ն հերքել է համացանցում շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ ԱԳ նախարար Անալենա Բերբոկն աֆրիկացի տղամարդու հետ սիրավեպ ունի: Ինչպես գրում է գերմանական Bild թերթը, տեղեկությունը, ամենայն հավանականությամբ, տարածել են Կրեմլի թրոլները:

Շրջանառվող տեսանյութում մի տղամարդ, որը ներկայանում է որպես Քինգսլի, ասում է, որ հաճախ է ժամանակ անցկացնում «Գերմանիայից կին նախարարի» հետ Աֆրիկա կատարած նրա ուղևորությունների ժամանակ: Ըստ տղամարդու՝ նա Անալենա Բերբոկին հանդիպել է Նիգերիայի Աբուջա քաղաքում 2022 թվականի դեկտեմբերին. այդ ժամանակից ի վեր նրանք իբր հանդիպում են տարին երկու անգամ:

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հերքել է այս տեղեկությունը՝ ասելով, որ պատմությունը «կեղծ, մտացածին և բացարձակ անհեթեթ է»։

«Ենթադրվում է, որ զրպարտության այս փորձի հեղինակները կամ պատվիրատուները ռուսաստանցի գործող անձինք են», - ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:
Տեսանյութն առաջիններից մեկը տարածել է zeitgeschenen կայքը, իսկ առաջին անգամ այն հայտնվել է նիգերիական Daily Post թերթի վճարովի բաժնում և պիտակվել որպես «հովանավորվող բովանդակություն»: 
Բացի այդ, տեսանյութը X սոցիալական ցանցում տարածվում է կրեմլամետ բոտերի աքաունթների միջոցով։

Նմանատիպ նյութեր