8651 դիտում
23:12 29-03-2014
Լենինգրադյան փողոցում սատանայական համարանիշներով BMW-ն «ողջագուրվել է» գովազդային վահանակի հետ
Այսօր՝ մարտի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Երևանի բնակիչ Արարատ Սահակյանը Լենինգրադյան փողոցում իր կողմից վարած BMW 85 AA 666 համարանիշի ավտոմեքենայով բախվել է «CPS» բենզալցակայանի գովազդային վահանակին:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ՃՈ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
17393 դիտում
23:09 30-09-2014
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ սատանայական համարանիշներով BMW-ն հայտնվել է ջրատարում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ