14487 դիտում
09:19 30-03-2014
Արտակարգ իրավիճակ միջմարզային ճանապարհներին. որոշ մարզպետարանների, քաղաքապետարանների ու գյուղապետարանների չինովնիկներ ուղտի ականջում քնած են
Այս պահին Երևան-Գյումրի ավտոճանապարհի Նուռնուս, Լանջիկ, Ամասիա, Ալագյազ ավտոճանապարհները տեղացած առատ ձյան հետևանքով ամբողջովին փակվել են: Փակ է նաև Վարդենյաց լեռնանցք-Եղեգնաձոր ճանապարհահատվածը և դժվարանցանել ի է Ապարան-Սպիտակ-Վանաձոր, Երևան-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս և Երևանի վարչական շրջանների ճանապարհները:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին որպեսզի փակված ճանապարհներով ժամանակավորապես դադարեցնեն երթևեկությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գրեթե բոլոր ճանապարհները այս պահի դրությամբ մատնված են բարձիթողի վիճակում և միայն ուժեղացված աշխատում են Ճանապարհային ոստիկաններն ու ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911-ը, իսկ Սպիտակի վարչական շրջանի Ջրաշեն գյուղից ահազանգում են բնակիչները և հայտնում, որ գիշերվանից մի քանի ավտոմեքենաներ, որոնց մեջ կան նաև անչափահասներ ու մեծահասակներ, մնացել են ձնաբքի տակ, իսկ Սպիտակի հրշեջ փրկարարները մինջև այս պահը ըստ ահազանգողների չեն բարեհաճում իրենց մոտ:
ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին և 2-րդ դասակների ծառայողները գիշերը ժամը 04:30-ից մինչև այս պահը վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի գլխավորությամբ ձնաբքի տակից դուրս են բերել 42 տրանսպորտային միջոց: Ավտոմեքենաների մեծ մասի անիվները նախատեսված են եղել ամառային եղանակի համար:
Իրավիճակի մասին վաշտերի հրամանատարները տեղեկացնում են ՀՀ ՃՈ պետ ոստիկանության գնդապետ Արսեն Գալստյանին ում կարգադրությամբ էլ ՃՈ-ն երեկվանից աշխատում է ուժեղացված ռեժիմով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
80265 դիտում
11:16 30-01-2021
Արտակարգ իրավիճակ Արարատի մարզի ճանապարհներին․ Ճանշինականները «ուղտի ականջում» քնած են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ