211652_close_icon
views-count6231 դիտում article-date 11:16 30-03-2014

Ավտովթար Երևանում, Ճանապարհի մերկասառույցի պատճառով «06»-ը բախվել է էլեկտրասյանը, վարորդին ու ուղևորին դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:50-ի սահմաններում, Երևանի բնակիչ 39-ամյա Գևորգ Խաչատրյանը Գայի պողոտայում, ճանապարհի մերկասառույցի պատճառով իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի 64 ՕՏ 387 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց և բախվել էլեկտրասյանը: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրակար ծառայության թիվ 9 հրշեջ փրկարարական ջոկատը՝ մեկ մարտական հաշվարկով և Երևանի 1-03 շտապօգնության թիվ 52 բրիգադը: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բարել վարորդ Գ. Խաչատրյանին ու ուղևորուհի 53-ամյա Հասմիկ Խաչատրյանին, ովքեր միջին ծանրության ախտորոշմամբ տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վթարի վայրում քննչկան աշխատանքները ղեկավարում էր ՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Կարեն Գրիգորյանը, ում հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Վթարի վայրում հավաքվածների ասելով, վարորդն ու ուղևորը ազգականներ են: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր