2495 դիտում
16:00 30-03-2014
Ցրտահարությունների դեմ պայքարի ծրագիրն անզոր գտնվեց. ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ ցրտահարությունների դեմ պայքարի այն ծրագիրը, որն օդերևութաբանական կանխատեսումների հիման վրա կազմել և գյուղացիներին էին ներկայացրել մեր մասնագետները, ցավոք արտակարգ իրավիճակներում գործելու իրական ակտիվության պայմաններում անգամ, նախորդ գիշեր հանրապետություն ներթափանցած հզոր ցիկլոնի պատճառով անզոր գտնվեց տարերքին համարժեք գործողություններ իրականացնելու համար:
Անցած երկու օրերի ընթացքում, անսալով ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների հորդորներին ու խորհուրդներին և հենվելով սեփական փորձի վրա, հանրապետության ողջ տարածքում գյուղացիական տնտեսությունները հանգամանորեն նախապատրաստվում էին այգիների ծխահարման և ոռոգման, ինչպես նաև ավանդական մյուս միջոցներով, սպասվող վտանգը դիմագրավելուն: Այդ և նախարարության պատասխանատուների ու մասնագետների կողմից տեղերում անընդմեջ իրականացվող հերթապահությունը հույս էին ներշնչում, որ ձեռնարկված քայլերը հնարավորություն կտան ըստ ամենայնի խուսափել բերքի կորստից:
Ցավոք, ջերմաստիճանի կտրուկ անկումն այս անգամ անսպասելիորեն զուգորդվեց հզոր ցիկլոնի, կարկուտի, ձյան առատ տեղումների և քամու ուժեղ պոռթկումների հետ:
Այսօր և առաջիկա երկու օրերին, հատկապես գիշերային ժամերին, ցածր ջերմաստիճանային ֆոնը ըստ «Հայհիդրոմետ»-ի կպահպանվի: Առաջիկա գիշերը սպասվում է – 40C, մայիսի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերն Արարատյան դաշտում` օդում -50C - -60C աստիճան ցուրտ: Ուստի հանրապետության ողջ տարածքում, հատկապես Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում ծիրանենու և մյուս կորիզավոր պտղատեսակների բերքի կորուստների վտանգը դեռևս պահպանվում է:
Կորուստների իրական ծավալների մասին որևէ հստակ տեղեկատվություն դեռևս անհնար է տրամադրել: Առաջիկայում մասնագիտական խմբերի ուսումնասիրությունների արդյունքում պատկերը կհստակեցվի և հնարավոր կլինի խոսել նախնական վնասների մասին:
Այս պահին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կրկին հորդորում է գյուղացիական տնտեսություններին անխուճապ և հետևողականորեն շարունակել աշխատանքները հատկապես ջերմոցային տնտեսություններում և պոլիէթիլենային ծածկերի տակ գտնվող բերքն ու սածիլները փրկելու ուղղությամբ:
[i]ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին[/i]
Նմանատիպ նյութեր
3046 դիտում
22:34 15-10-2019
Եվրո-2020. Հայաստանի հավաքականն անզոր գտնվեց Ֆինլանդիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3093 դիտում
13:45 18-03-2016
Գյուղնախարարը Արարատում և Արմավիրում հետևել է ցրտահարությունների դեմ իրականացված աշխատանքներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1012 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1060 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
763 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան