3096 դիտում
13:45 18-03-2016
Գյուղնախարարը Արարատում և Արմավիրում հետևել է ցրտահարությունների դեմ իրականացված աշխատանքներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երեկ ուշ երեկոյան շրջայց է կատարել Արմավիրի և Արարատի մարզերի մի շարք համայնքներում` ցրտահարության դեմ տարվող նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Նախարարին ուղեկցում էին փոխնախարարները, նախարարության, գյուղատնտեսական աջակցության մարզային կենտրոնների և մարզպետարանների մասնագետները:
Տեղերում այգեգործները հիմնականում անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ էին կատարել մասնագետների կողմից տրված ցուցումներին համապատասխան` սպասվող ցրտահարության հետևանքները մեղմելու համար:
Մասնավորապես Արմաշի համայնքապետ Հակոբ Զեյնալյանը տեղեկացրել է, որ այս տարի ավելի լավ են նախապատրաստվել ցրտահարության դեմ պայքարին, բացի այդ նաև ավելի ակտիվ համագործակցություն է եղել նախարարության մասնագիտական կառույցների հետ: Նա նաև նշել է, որ համայնքում ծիրանենու այգիները կազմում են մոտ 350 հեկտար, 2015 թվականին համայնքում ստացել են մոտ 800 տոննա ծիրանի բերք, որի զգալի մասն արտահանվել է:
Ցրտահարության դեմ պայքարի միջոցներ կիրառելու նպատակով գյուղացիները իրականացրել են ինչպես ավանդական միջոցառումներ` ծխահարություններ և ոռոգում, այնպես էլ նոր մեթոդներ: Մասնավորապես Այգեպատ համայնքում այգեգործ Ռաշիդ Խաչատրյանն այս տարի արտերկրում կիրառվող մի մեթոդ է փորձարկել, որի մասին տեղեկացել է հեռուստաեթերից նախարարության մասնագետներից: Ըստ այդմ` ծաղկած ծիրանենիներն անձրևացման միջոցով ցողապատում են և երբ ջերմաստիճանը 0-ից նվազում է, ծաղիկները պատվում են սառցե կեղևով, բյուրեղացման ընթացքում ջերմություն է անջատվում, դրանք մեկուսանում են շրջապատից, ինչն էլ օգնում է պաշտպանվել ցրտահարությունից: Նախարարության մասնագետները դիտարկել են կատարված աշխատանքները և տվել լրացուցիչ խորհուրդներ ու ցուցումներ:
Շրջայցի ճանապարհին նախարար Կարապետյանը կանգառներ է կատարել մարզերի գրեթե բոլոր համայնքներում, հանդիպել ու զրուցել այգեգործների հետ:
[b]ՀՀ գյուղատնտեսության նախարարություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
2914 դիտում
20:23 22-09-2015
Արմավիրում և Արարատում խաղողի մթերման աշխատանքներն ընթանում են բնականոն հունով. նախարարը հետևել է ընթացքին
Այս բաժնից
1012 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1060 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
766 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան