211652_close_icon

Պոդոլսկին կհեռանա «Արսենալ»-ից

views-count1309 դիտում article-date 21:53 30-03-2014
Գերմանիայի հավաքականի հարձակվող Լուկաս Պոդոլսկին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ամենայն հավանականությամբ կհեռանա «Արսենալ»-ից, հայտնում է Goal.com-ը: 29-ամյա խաղացողը, ով 2012 թվականին «Քյոլն»-ից` «Արսենալ» տեղափոխվեց 11 մլն եվրոյի դիմաց, լոնդոնյան ակումբի կողմից նոր պայմանագրի առաջարկ չի ստացել: Պոդոլսկու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Շալկե 04»-ը և մի շարք իտալական ակումբներ: Ընթացիկ մրցաշրջանում Պդոլսկին Պրեմիեր լիգայում անցկացրած 14 խաղում խփել է 4 գոլ:

Նմանատիպ նյութեր