Հայտնի են Sony 2014 հեղինակավոր ֆոտոմրցույթի հաղթողները
Հայտնի են դարձել Sony World Photography Awards 2014 հեղինակավոր ֆոտոմրցույթի հաղթողները:
Միջազգային ֆոտոմրցույթին մասնակցել է 140 000 լուսանկար` 166 երկրներից:
Մրցույթն անցկացվել է 4 հիմնական կատեգորիայում՝ պրոֆեսիոնալ, սիրողական, ուսանողական և երիտասարդական: Դրանցից յուրաքաչյուրը բաժանված է ենթակատեգորիաների:
Վերջնական հաղթողների անունները կհայտարարվեն մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի կունենա ապրիլի 30-ին` Լոնդոնում: Հաղթողները կստանան Sony a6000 տեսախցիկ, ինչպես նաև դրամական պարգևներ:
Ներկայացնում ենք ֆոտոմրցույթի լավագույն աշխատանքները: