1630 դիտում
14:24 31-03-2014
Թուրքիայում ընտրությունների ժամանակ անհասանելի են եղել գյուլենական լրատվական կայքերը
Թուրքիայում մարտ 30-ին կայացած տեղական ինքակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել բախումներ ու անկարգություններ, կիրառվել են սառը զենքեր ու հրազեն: Բախումների հետևանքով, ըստ որոշ տվյալների, 8 մարդ զոհվել է, մի քանի տասնյակը` վիրավորվել: Սպանությունները տեղի են ունեցել Հաթայ նահանգի Գյոլբաշը և Շանլըուրֆա նահանգի Յուվաջըք գյուղերի համայնքապետերի ընտրությունների ժամանակ:
Երեկոյան, երբ ընտրատեղամասերը փակվել են և սկսվել է քվեաթերթիկների հաշվարկը, 35 նահանգնում անջատվել է էլէկտրաէներգիան: Բացի դրանից ընտրությունների մեկնարկից հետո անհասանելի և դժվար հասանելի են եղել թուրքական մի շարք առաջատար լրատվական կայքեր, ինչպիսիք են «Ջիհան» գործակալությունը, «Զաման»-ը, «Թարաֆ»-ը , որոնք ընդդիմադիր կամ էլ գյուլենական են համարվում:
Թուրքական «Զաման» թերթը գրում է, որ «Ջիհան» գործակալության անձնակազմի անդամները մի շարք վայրերում հարձակման են ենթարկվել, իսկ կայքը ընտրատեղամասերի բացվելուց անմիջապես հետո ենթարկվել է «Ddos» հարձակման, ինչպես Թուրքիայից, այնպես էլ արտերկրից:
Այս պահին «Ջիհանի» և «Զամանի» կայքերը հասանելի են, իսկ ահա «Թարաֆ» թերթի կայքը անհասանելի է: Կայքը գլխավոր էջում տեղադրված գրությամբ ընթերցողներին տեղեկացնում է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում կայքը կազմակերպված հարձակման են ենթարկվում:
Նմանատիպ նյութեր
1250 դիտում
14:49 20-03-2015
Չինաստանում անհասանելի են դարձել Reuters գործակալության կայքերը
6174 դիտում
18:51 25-12-2016
Թուրքիայում ձերբակալվել են ոստիկաններ, ովքեր մեղադրվում են գյուլենական շարժման հետ կապեր ունենալու մեջ
4088 դիտում
13:04 26-04-2017
Թուրքիայում 1 գիշերում ձերբակալվել է գյուլենական շարժման 800 ակտիվիստ. նրանց մեծ մասը ոստիկաններ են
Այս բաժնից
1108 դիտում
21:46 02-01-2025
Մազութի լցանավերի արտահոսքից հետո Սև ծով է լցվել մոտ 2,4 տոննա նավթամթերք
910 դիտում
21:10 02-01-2025
Դոնալդ Թրամփը երդմնակալությանն ընդառաջ հաղթական հանրահավաք կանցկացնի