211652_close_icon
views-count4076 դիտում article-date 13:04 26-04-2017

Թուրքիայում 1 գիշերում ձերբակալվել է գյուլենական շարժման 800 ակտիվիստ. նրանց մեծ մասը ոստիկաններ են

Թուրքիայի իրավապահ մարմիններն այս գիշեր անց են կացրել Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած FETO կազմակերպության անդամների դեմ ամենախոշոր օպերացիան։ Ինչպես հայտնել է թուրքական NTV հեռուստաալիքը, ողջ գիշերվա ընթացքում ռեյդեր են անցկացվել այդ երկրի 54 նահանգներում, ինչի ժամանակ էլ ձերբակալվել է 803 քաղաքացի, որոնց կասկածում են նշված կազմակերպությանը հարելու մեջ։ Նշվում է, որ ձերբակալվածների մեծ մասը ոստիկանության աշխատակիցներ են։ Օպերացիային մասնակցել է ավելի քան 8000 ոստիկան։ Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները 2016 թ-ի հուլիսի 16-ին Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձի մեջ մեղադրում են Ֆեթուլլահ Գյուլենին։ Մինչ օրս այդ գործով ձերբակալվել է 113.000 մարդ։

Նմանատիպ նյութեր