211652_close_icon
views-count2247 դիտում article-date 22:40 02-11-2020

Հրթիռակոծության հետևանքով բեկորային վնասվածքներ են ստացել Դավիթ-Բեկ բնակավայրի բնակիչ 2 կանայք, իսկ Կապան համայնքի 1 բնակիչ մահացել է. ՀՀ գլխավոր դատախազություն

Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից, խախտելով 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած եռակողմ համաձայնագրի, ՄԱԿ-ի կանոնադրության, «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» Ժնևի կոնվենցիայի, այլ կոնվենցիաների պահանջները, ինչպես նաև միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի համապատասխան նորմերը, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, ազգային ատելության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու և պայթյունի եղանակով գույքի ոչնչացման դիտավորությամբ, Հայաստանի Հանրապետության դեմ շարունակում է վարվել ագրեսիվ պատերազմը: Այդ շրջանակներում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից շարունակում են դիտավորությամբ թիրախավորվել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բնակավայրերն ու քաղաքացիական անձինք։ 2020 թվականի նոյեմբերի 2-ին ժամը 18։10-ի սահմաններում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից հերթական անգամ մեծ տրամաչափի հրթիռահրետանային միջոցներով, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակներով ինտենսիվ հարվածներ են հասցվել Հայաստանի Հանրապետության Կապան համայնքի Դավիթ-Բեկ բնակավայրին, վերջինիս բնակիչներին, քաղաքացիական ենթակառուցվածներին, ինչի հետևանքով հասցվել են մեծ վնասներ, ավերվել են բազմաթիվ բնակելի տներ։ Հարկ է ընդգծել, որ նշված բնակավայրում որևէ ռազմական օբյեկտ տեղակայված չէ։ Հրթիռակոծության հետևանքով բեկորային վնասվածքներ են ստացել Դավիթ-Բեկ բնակավայրի բնակիչ երկու կանայք, իսկ Կապան համայնքի բնակիչ Դավիթ Յուրիկի Հովհաննիսյանը (ծնված 1976թ.)մահացել է։ Վերջինս զբաղված է եղել իր առօրյա գործերով, եղել է քաղաքացիական հագուստով և գտնվել է իր մեքենայի ղեկին։ Դեպքի առթիվ ՀՀ զինվորական դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 384-րդ հոդվածի 2-րդ մասով, 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցվել է քրեական գործ։

Նմանատիպ նյութեր