1334 դիտում
15:39 31-03-2014
ՀՀ բնապահպանության նախարարության «Արագ արձագանքման խմբի» բացահայտումները
Սույն թվականի մարտի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում Բնապահպանության նախարարության «Արագ արձագանքման խմբի» իրականացրած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է բնապահպանական օրենսդրության պահանջների խախտման երեք դեպք/փայտանյութի և հողի ապօրինի տեղափոխում/, կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ երեք արձանագրություն և նշանակվել են 372 500 ՀՀ դր. տուգանքներ, որոնցից 200 000 ՀՀ դր.՝ վարչական տուգանք, 172 500 ՀՀ դր.` բնությանը պատճառված վնաս:
Վերոնշյալ ժամանակահատվածում «Արագ արձագանքման խումբը» ստուգումներ է իրականացրել հինգ իրավաբանական անձանց մոտ և հայտնաբերել «Թափոնների մասին» և «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքների պահանջների խախտումներ: Արձանագրվել են նաև մթնոլորտային արտանետումների մաքրման համար տեղակայված սարքավորումների շահագործման կանոնների խախտման դեպքեր: Հայտնաբերված աղտոտումների համար կազմվել է 550 000 ՀՀ դրամի վարչական իրավախախտման վերաբերյալ չորս արձանագրություն:
Հաշվետու ժամանակահատվածում «Արագ արձագանքման խմբի» իրականացրած միջոցառումների արդյունքում ՀՀ պետական բյուջե պետք է մուտք արվի 922.500 ՀՀ դր.:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1099 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1138 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
862 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան