1111 դիտում
17:58 31-01-2016
Ամփոփվեցին արագ արձագանքման աշխատանքային խմբի կատարած աշխատանքները
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփվեցին 2015թ. դեկտեմբերի 30-ին ձևավորված արագ արձագանքման աշխատանքային խմբի կողմից սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի համակարգման ուղղությամբ մեկ ամսում իրականացված կանխարգելիչ, կազմակերպչական և բուժական աշխատանքները։ Նշվեց, որ ժամանակին ձեռնարկված արձագանքման և բազմակողմանի աշխատանքների արդյունքում հնարավոր եղավ բարձրացնել բնակչության զգոնությունը։ Մարդկանց` բժշկական հաստատություններ շուտ դիմելու շնորհիվ հնարվորինս քիչ թվով ծանր դեպքեր արձանագրվեցին։ Հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքների բժիշկները, որ դեռ 2015թ. աշնանը Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետի մասնակցությամբ հատուկ վերապատրաստվել էին գրիպի ու դրա բարդությունների բուժման ուղղությամբ, կարողացան հարյուրավոր մարդկանց ապաքինել, շատերի կյանքը փրկել։
ՀՀ ԱՆ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը ներկայացրեց, որ հանրապետությունում շարունակվում է գրիպով և սուր շնչառական վարակներով դիմելիության նվազումը։ Զգալի կրճատվել է հիվանդացությունը հղիների շրջանում։
ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչության պետ Արտակ Սահակյանը ներկայացրեց հանրապետության դպրոցական և նախադպրոցական հիմնարկներում ջերմային ցուցանիշների ապահովման ուղղությամբ իրականացված մշտադիտարկման արդյունքները։ Նախարարը հանձնարարեց շարունակել աշխատանքները հատկապես այն հաստատություններում, որտեղ արձանագրվել են ջերմային ցուցանիշների շեղումներ։
Քննարկվեց նաև հանրապետությունում գլխավոր սանիտարական բժշկի ինստիտուտի վերականգնման հարցը։
Նմանատիպ նյութեր
1334 դիտում
15:39 31-03-2014
ՀՀ բնապահպանության նախարարության «Արագ արձագանքման խմբի» բացահայտումները
Այս բաժնից
1159 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1198 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
922 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան