1601 դիտում
19:45 31-03-2014
39-ամյա տղամարդն այրել է նախկին կնոջ տունը
39-ամյա Արթուր Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խախտել է իր նախկին կնոջ՝ Գոհար Սաֆարյանին պատկանող՝ Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի 29 շենքի 5 բնակարանի անձեռնմխելիությունը՝ վերջինիս կամքին հակառակ, չունենալով նրա թույլտվությունը և համաձայնությունը, նախապես տեղյակ լինելով, որ բնակարանում ոչ ոք չկա, ոտքով հարվածելով կոտրել է նշված հասցեի բնակարանի մուտքի փայտյա դռան փականը, ապօրինի մուտք է գործել բնակարան և հրկիզել անկողնային պարագաները: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 147 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Ապրիլի 3-ին նշանակվել է դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
3825 դիտում
14:31 26-04-2014
Թուրք «խելոքները» ցանկացել են այրել Հայաստանի դրոշը, բայց սխալվել են և այրել Կոլումբիայի դրոշը
Այս բաժնից
1096 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1135 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
856 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան