«Լիվերպուլ»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հավակնում են Ժերոմ Բոատենգին
«Բավարիա»-ի պաշտպան Ժերոմ Բոատենգը իր կարիերան կարող է շարունակել Պրեմիեր լիգայում, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Լիվերպուլ»-ը, հայտնում է Goal.com-ը:
Երկու ակումբները մտադիր են 25-ամյա խաղացողին ձեռք բերել առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ Ընթացիկ մրցաշրջանում Բոատենգը Բունդեսլիգայում անցկացրել է 22 հանդիպում և խփել է 1 գոլ: