Յուրօրինակ Mercedes CLA45 AMG
Չնայած այն հանգամանքին, որ սփոյլերն հիմնականում հանդիսանում է մրցավազքային և` մեծ մասամբ, ճապոնական թյունինգապատ ավտոմեքենաների աքսեսուար, ամերիկյան R’s Tuning ընկերության թյուներները որոշել են այն չորս դռնանի Mercedes-Benz CLA կուպեի վրա տեղադրել:
Voltex-ի սփոյլերը կատարելապես լրացրել է սպորտային կուպեի ագրեսիվ տեսքը:
Թարմացումների արդյունքում ավտոմեքենան մգացված ապակիներ է ստացել, սև ռադիատորային ճաղավանդակ, Mercedes-Benz-ի սև էմբլեմներ և 350մմ բարձրության սփոյլեր:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: