Ինչպե՞ս հաղթել «Բավարիա»-ին. ծաղրանկար
Goal.com կայքի հայտնի ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի շրջանակում կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ» - «Բավարիա» խաղին: Նկարում 1999 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ` «Բավարիա» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղի հերոսները Մոյեսին և իր սաներին սովորեցնում են, թե ինչպես պետք է հաղթել «Բավարիա»-ին: