Մենք գիտենք «Ռեալ»-ի թույլ կողմերը. Ռոյս
Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը չեմպիոնների լիգայի 1/ 4 եզրափակիչ փուլի շրջանակում «Ռեալ»-ի հետ կայացած խաղից առաջ կիսվել է իր սպասումներով:
« Մենք լավ ենք տրամադրվել առաջիկա խաղին: Ռոբերտ Լևանդովկսին որակազրկման պատճառով չի կարող խաղալ, սակայն մեր մարզիչը կկարողանա նրան փոխարինող գտնել: Շաբաթ օրը մենք արժանի խաղ ցուցադրեցին «Շտուտգարտ»-ի դեմ, սակայն «Ռեալ»-ի հետ խաղը այլ հարթության վրա է: «Ռեալ»-ը ուժեղ է անհատական առումով, սակայն մենք գիտենք նրանց թույլ կողմերը: Պետք է պատրաստ լինենք և անհրաժեշտ պահին օգտագործենք մեր շանսը»,-ասել է Ռոյսը: