1633 դիտում
13:57 03-04-2014
ՅՈՒՆԵՍԿՕ-ն Հայաստանում հայտարարել է “Draw Your Own Book Cover” խորագրով նկարչական մրցույթ
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարում է “Draw Your Own Book Cover” խորագրով նկարչական մրցույթ: Մրցույթի նպատակն է պատանիների շրջանում հետաքրքրություն առաջացնել գրքի և ընթերցանության նկատմամբ:
Մրցույթի մասնակիցներին առաջարկվում է արտահայտել իրենց գաղափարները “Respecting Differences” թեմայի շուրջ /հանդուրժողականության ամրապնդում, խտրականության և բռնության նվազեցում/ գրքի շապիկի ստեղծման միջոցով:
Մրցույթին կարող են մասնակցել 6-9 և 10-13 տարեկան պատանիներ: Յուրաքանչյուր տարիքային խմբի աշխատանքներից ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովը լավագույն հինգ աշխատանքը կներկայացնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան: Լավագույն աշխատանքները կընտրվեն միջազգային հանձնաժողովի կողմից և կցուցադրվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում:
Ներկայացվելիք աշխատանքների համար սահմանված չափորոշիչներին կարելի է ծանոթանալ կից նյութերից:
Աշխատանքների բնօրինակները ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչություն պետք է ներկայացնել մինչև ս.թ. ապրիլի 9-ը:
Նմանատիպ նյութեր
6347 դիտում
19:58 08-07-2020
ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի 7-14 տարեկան երեխաների համար նկարչական մրցույթ կանցկացվի «Իմ արոտը» խորագրով
4109 դիտում
12:28 06-05-2014
Մանուկների օրվան ընդառաջ. մանկական նկարչական մրցույթ՝ «Նկարիր երազանքդ»
1000 դիտում
19:26 29-06-2015
Ջոն Լենոնի «In His Own Write» գիրքը կվերածեն թատերականացված շոուի
Այս բաժնից
571 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք
574 դիտում
18:11 18-10-2024
ՔԿԾ-ի և Հայաստանի ազգային գրադարանի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր