211652_close_icon
views-count6428 դիտում article-date 19:58 08-07-2020

ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի 7-14 տարեկան երեխաների համար նկարչական մրցույթ կանցկացվի «Իմ արոտը» խորագրով

ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի 12 համայնքներն «Արոտի կայուն կառավարման առավելությունները» իրազեկման արշավի շրջանակներում հուլիսի 8-ից օգոստոսի 7-ը ներառյալ մեկնարկում  են «ԻՄ ԱՐՈՏԸ» խորագրով նկարչական մրցույթ: «Արոտի կայուն կառավարման առավելությունները» իրազեկման արշավն իրականացվում է «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ, որն իրագործվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ «Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության» ֆինանսավորմամբ: Մրցույթին կարող են մասնակցել Վայոց ձորի մարզի՝ Արենի, Գլաձոր, Եղեգիս, Վայք, Զառիթափ, Ջերմուկ և Սյունիքի մարզի՝ Գորայք, Սիսիան, Գորիս, Տաթև, Տեղ, Կապան համայնքների 7-14 տարեկան երեխաները: Մրցույթի կանոնները հրապարակված են վերոնշյալ համայնքների պաշտոնական կայքէջերում և ֆեյսբուքյան էջերում: Մրցույթի հիմնական նպատակն է ցույց տալ արոտների դերն ու կարևորությունը, ինչպես նաև երեխաների վառ երևակայության և պատկերացման միջոցով վերհանել այս ոլորտում առկա հիմնախնդիրներն ու դրանց լուծման հնարավոր եղանակները: Հուսով ենք, որ նախաձեռնության շնորհիվ երեխաները կկարողանան արտահայտել իրենց ստեղծագործ միտքն այս արդիական խնդրի շուրջ, ավելի խորը գիտելիքներ ձեռք կբերեն արոտի խնայողաբար և ճիշտ օգտագործման մասին և կընկալեն արոտը, որպես շրջակա միջավայրի կարևորագույն տարր:

Նմանատիպ նյութեր