211652_close_icon
views-count6920 դիտում article-date 20:58 03-04-2014

Ավտովթար Երևանում. Հանրապետության և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են Audi Q7-ն ու BMW-ն

Այսօր՝ ապրիլի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Հանրապետության-Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են Audi Q7 մակնիշի 09 OL 007 համարանիշի և BMW մակնիշի 88 FP 881 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասել են, որ վարորդներից մեկը եղել է երիտասարդ աղջիկ: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր