1247 դիտում
10:43 04-04-2014
ՍԴ-ն հրապարակել է կուտակային կենսաթոշակների հարցով ամբողջական որոշումը
Ապրիլի 3-ին ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործով[url=http://www.concourt.am/armenian/decisions/common/2014/pdf/sdv-1142.pdf] որոշոման ամբողջական տարբերակը[/url]:
Հիշեցնենք, որ դատարանը ապրիլի 2-ին Սահմանադրությանը հակասող եւ անվավեր է ճանաչել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածներ: 64 էջից բաղկացած որոշումն ընթերցել էր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: Իսկ ՍԴ-ի՝ հունվարի 24-ի աշխատանքային նիստում որոշվել էր մինչեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Հիշյալ գործով դատաքննությունը կայանալու է 2014 թվականի մարտի 28-ին` բանավոր ընթացակարգով:
Նմանատիպ նյութեր
1508 դիտում
19:18 31-01-2014
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի այլ հոդվածներ ևս կասեցնելու համար միջնորդություն է ներկայացվել ՍԴ
1119 դիտում
20:47 06-02-2014
Օմբուդսմենը պարզաբանում է կուտակային կենսաթոշակների հետ կապված հաճախ տրվող հարցերը
Այս բաժնից
826 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
856 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»