12821 դիտում
12:35 07-04-2014
Շղթայական ավտովթար Սեբաստիա փողոցում. բախվել են Nissan March-ը, Mercedes-ը ու ВАЗ 2107-ը. կա վիրավոր
Այսօր՝ ապրիլի 7-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ «Max Oil» բենզալցակայանի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ, 26-ամյա Ռոբերտ Կիրակոսյանի վարած Nissan March մակնիշի 34 DR 120 համարանիշի, 24-ամյա Սերգեյ Էլարյանի վարած Mercedes մակնիշի 51 AD 111 համարանիշի և 43-ամյա Արմեն Գևորգյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 11 UU 870 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «07»-ի ուղևորուհին՝ 25-ամյա Անահիտ Գասպարյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով վարորդները տեղափոխվել են բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը, իսկ ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+