211652_close_icon
views-count4096 դիտում article-date 21:16 07-04-2014

Հայ ծանրամարտիկները` Եվրոպայի առաջնությունում

Իսրայելի Թել Ավիվում մեկնարկած Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում Հայաստանի պատվիրակներից առաջինը մրցահարթակ ելավ երևանցի Սմբատ Մարգարյանը / 56 կգ / : Պոկում վարժության ավարտից հետո, ենթադրվում էր, որ Եվրոպայի փոխչեմպիոն Ս. Մարգարյանը այս անգամ անմասն կմնա խաղարկված պարգևներից : Բանն այն էր, որ չեմպիոնի կոչումը նվաճած ռումինացի Ֆլորին Կրոիտորուն սանձել էր 122 կգ կշռող ծանրաձողը , իտալացի Միրկո Սկարան 114 կգ , իսկ ահա մեր Սմբատը գլխավերևում պահել էր ընդամենը 109 կգ կշռող գործիքը : Նման պարագայում դժվար էր կարծել , որ հայ ծանրորդը իսկական սխրանք կգործի երկրորդ ` հրում վարժությունում: Բայց , կարելի ասել , հրաշք տեղի ունեցավ : Մեր մարզիկը ամենածանր քաշը հաղթահարեց / 147 կգ /, արժանացավ ոսկե մեդալի և երկամարտի 256 կգ արդյունքով կանգնեց պատվանդանի «բրոնզե» աստիճանին : Երկրորդը իտալացին էր / 257 կգ / , իսկ առաջինը ` ռումինացին / 259 կգ / : Կանանց պայքարում գյումրեցի Աննա Գովելյանը / 53 կգ / երկամարտի 174 կգ արդյունքով եզրափակեց առաջին հնգյակը , իսկ քասախցի Էլեն Գրիգորյանը / 48 կգ / 149 կգ –ով ` 10 –րդն էր: Այսօր մեր հավաքականից ասպարեզ կելնի Եվրոպայի երիտասարդների արծաթե մեդալակիր Վանիկ Ավետիսյանը / 69 կգ , Էջմիածին / :

Նմանատիպ նյութեր