Մխիթարյանը և իր թիմակիցները խոշոր պարգևավճար կստանան, եթե…
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալու դեպքում Դորտմունդի «Բորուսիա»-ի խաղացողները խոշոր պարգևավճար կստանան: Եթե Կլոպի սաներին հաջողվի 1/4 եզրափակիչում հաղթահարել «Ռեալ»-ի արգելքը, ապա Մխիթարյանը և իր թիմակիցները 100 հազարական եվրո կստանա, հայտնում է Bild պարբերականը:
Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Բորուսիա» առաջին խաղը ավարտվել էր իսպանական ակումբի 3:0 հաշվով հաղթանակով: