Մխիթարյանի ցավալի վրիպումները` «Ռեալ»-ի դեմ խաղում. տեսանյութ
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի [url=https://shamshyan.com/hy/article/1404090046588/]«Բորուսիա» - «Ռեալ»[/url] հանդիպման անհաջողակը դարձավ դորտմունդյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով ամբողջ խաղի ընթացքում դարպասը գրավելու մի քանի հիանալի պահ կորցրեց: Ամենացավալի դրվագը գրանցվեց երկրորդ խաղակեսում, երբ Մխիթարյանը չկարողացավ գրավել մրցակցի անպաշտպան դարպասը: Հայ կիսապաշտպանի հարվածից հետո գնդակի ճանապարհը փակեց դարպասաձողը: