211652_close_icon
views-count3216 դիտում article-date 12:34 10-04-2014

29-ամյա վարորդը Volkswagen-ով Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին հայտնվել է Մարմարիկ գետի մեջ. կան վիրավորներ

Այսօր՝ ապրիլի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:00-ի սահմաններում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Նարեկացի թաղամասի բնակիչ, 29-ամյա Վարդան Վարդանյանը Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի սկզբնամասում իր վարած Volkswagen Golf մակնիշի 35 TՍ 456 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կամրջի վրայից ընկել Մարմարիկ գետը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Վարդանյանը և նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի Արշակունյաց փողոցի բնակիչ, 26-ամյա Մանան Պողոսյանը, Երևանի Բադալ Մուրադյան փողոցի բնակիչ, 26-ամյա Հենրիկ Վերմիշյանը և Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 24-ամյա Անի Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Հրազդանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նմանատիպ նյութեր