2322 դիտում
10:43 11-04-2014
Մենք մոտ ապագայում կարող ենք ընդհանրապես չունենալ ՀՀ նախագահ. Առավոտ
«Առավոտ» թերթի խմբագիրը գրում է․ «ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ կառավարման կիսանախագահական համակարգը պահպանելու դեպքում չի պատրաստվում առաջադրվել նախագահի պաշտոնում, իսկ խորհրդարանական համակարգի ներդրման դեպքում չի հավակնելու վարչապետի պաշտոնին։
Ես էլ իմ կողմից ենթադրություն անեմ. ցավոք սրտի, Հայաստանում կմնա կիսանախագահական համակարգը՝ մի քանի կոսմետիկ շտկումներով։ Ցավոք սրտի եմ ասում, որովհետև կարծում եմ, որ ժամանակն է նախագահի աթոռն ընդհանրապես վերացնել։ Սերժ Սարգսյանն իսկապես չի առաջադրվի նախագահի պաշտոնին։ Կհաջողվի՞ արդյոք ընդդիմությանը հասնել արտահերթ նախագահական ընտրությունների՝ ես չգիտեմ։ Մի բան հաստատ գիտեմ. նրանք, ովքեր կարծում են ՝ եթե ՀՀ նախագահի անունը լինի ոչ թե Սերժ Սարգսյան, այլ Պողոս Նիկողոսյան, դրանից որևէ բան կփոխվի, խորը մոլորության մեջ են։
Իսկ ընդհանրապես, մենք մոտ ապագայում կարող ենք ընդհանրապես չունենալ ՀՀ նախագահ։ Նրան, շատ հնարավոր է, կփոխարինի ՌԴ նահանգապետը»։
Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3055 դիտում
17:02 04-09-2016
Վարուժան Սուքիասյան. Ցանկացած թիմի համար առաջատարի բացակայությունը չի կարող մեծ ազդեցություն չունենալ
3291 դիտում
09:25 28-02-2020
Նախկին էյֆորիան վաղուց արդեն չկա, կոշտ հռետորաբանությունը կարող է սպասված արդյունքը չունենալ․ «Փաստ»
107323 դիտում
14:30 15-12-2020
«Ես 22 տարվա ԱԱԾ աշխատակից եմ, ո՞նց կարող եմ հանդիպումներ չունենալ իմ գործընկերների հետ»․ ԱԱԾ նախկին տնօրեն․ Hraparak.am
Այս բաժնից
790 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
628 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
739 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված