211652_close_icon
views-count107323 դիտում article-date 14:30 15-12-2020

«Ես 22 տարվա ԱԱԾ աշխատակից եմ, ո՞նց կարող եմ հանդիպումներ չունենալ իմ գործընկերների հետ»․ ԱԱԾ նախկին տնօրեն․ Hraparak.am

ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատված Միքայել Համբարձումյանը, ըստ այսօր հրապարակված մամուլի տեղեկությունների, պատրաստվում է բարձրաստիճան սպաների հավաք կազմակերպել։ Ըստ «Փաստ» թերթի տեղեկությունների՝ Միքայել Համբարձումյանն այս օրերին ակտիվ հանդիպումներ է ունենում ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, ընդհանրապես իրավապահ համակարգի, ինչպես նաև պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպաների (մասնավորաբար գնդապետների ու գեներալների) և նախկին պաշտոնյաների հետ: Գրում է [url=https://hraparak.am/post/e569b033a0c2f27b96bdc08126a19ef4?fbclid=IwAR26U5OzOGZj-xWSjBPuXt6eEjCrrOXHFs2wLqzIXDu8xL9Z_CCiudPyA_I]Hraparak.am[/url]-ը։ Մենք կապվեցինք Համբարձումյանի հետ՝ հասկանալու, թե ճի՞շտ են, արդյոք, այս տեղեկությունները և ի՞նչ հավաքի մասին է խոսքը։ Սակայն Համբարձումյանն ասաց՝ չի տեսել, չի կարող մեկնաբանել։ Հարցին՝ ինքը սպաների հավա՞ք է կազմակերպում, ԱԱԾ նախկին տնօրենն ասաց․ «Ես ոչ մի բանի հետ կապ չունեմ, եթե ունենամ, պաշտոնապես կհայտարարեմ, լա՞վ»։ Ապա ասաց, որ ինքն ապրում է այս քաղաքում, ունի բազմաթիվ ընկերներ և գործընկերներ ուկարող է հանդիպումներ ունենալ տարբեր մարդկանց հետ, բայց կոնկրետ մամուլում նժվալ այդ տեղեկությունը թողնում է առանց մեկնաբանության: «Ես հանդիպումներ եմ ունեցել, ունենում և ունենալու իմ բազմաթիվ գործընկերների հետ և քննարկում եմ շատ տարաբնույթ հարցեր: Բնականաբար, մենք էս երկրում ապրող մարդիկ ենք, ես Երևանում ծնված և մեծացած մարդ եմ, 22 տարվա ԱԱԾ աշխատակից եմ, ո՞նց կարող եմ հանդիպումներ չունենալ իմ գործընկերների հետ»,- ասաց ԱԱԾ նախկին տնօրենը: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր