211652_close_icon
views-count2286 դիտում article-date 11:26 11-04-2014

Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն ընդունելուց հետո Ահմեդ Դավութօղլուն շտապել է զանգահարել Ջոն Քերրիին

Նախօրեին, երբ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն շտապել է զանգահարել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին: Նա հայտարարել է, թե Թուրքիայի կառավարությունը միջոցներ է ձեռնարկում Թուրքիային անհանգստացնող նախաձեռնությունների դեմ: «Հույս ունենք, որ նրանք (ԱՄՆ-ը) նման վերաբերմունք չեն ցուցաբերի»,-ասել է նա: Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ԱՄՆ 4 կոնգրեսականներ բանաձև ներկայացրին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որով կոչ է արվում Օբամային խրախուսել հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը: Միևնույն ժամանակ ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեզի և սենատոր Մարկ Քըրքի կողմից ներկայացվել էր նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ վերոնշյալ բանաձևը:

Նմանատիպ նյութեր