211652_close_icon
views-count1279 դիտում article-date 12:21 12-04-2014

Այսօր Տիեզերագնացության և ավիացիայի միջազգային օրն է

Ապրիլի 12-ը ողջ աշխարհում նշվում է՝ որպես Տիեզերագնացների օր: Ուղիղ 52 տարի առաջ՝ 1961 թվականի ապրիլի 12-ին, խորհրդային տիեզերագնաց, 27-ամյա Յուրի Գագարինը «Բայկոնուր» տիեզերակայանից «Վոստոկ» տիեզերանավով դուրս եկավ ուղեծիր և պտույտ կատարեց Երկիր մոլորակի շուրջը: Թռիչքը տիեզերական տարածությունում տևել է 108 րոպե: Իսկ տիեզերագնացների թիվը տարեցտարի ավելանում է: Նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձևն ընդունել է՝ նշելով, որ «այդ պատմական իրադարձությունը ճանապարհ բացեց ի բարօրություն ողջ մարդկության տիեզեական տարածությունը հետազոտելու համար»:

Նմանատիպ նյութեր