Բերգամոտով թեյը զգալիորեն նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի քանակը
Իտալիայի Կալաբրիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ բերգամոտով թեյի օգտագործումը (Earl Tea) էապես իջեցնում է խոլեստերինի մակարդակը՝ այդկերպ թուլացնելով սրտի հիվանդությունների ռիսկի գործոնը:
Բժիշկները բացատրում են, որ նշված արդյունքը ստացվում է՝ շնորհիվ բերգամոտի մեջ պարունակվող HMGF միացության: Կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ ցիտրուսային բույսն ունակ է նվազեցնել, այսպես կոչված, «վատ» խոլեստերինի քանակը՝ միևնույն ժամանակ բարձրացնելով «լավ» խոլեստերինի (որն անհրաժեշտ է օրգանիզմին) մակարդակը:
Բերգամոտն արդյունավետության տեսանկյունից համեմատում են Ստատին կոչվող դեղամիջոցի հետ, որը բժշկության մեջ կիրառվում է խոլեստերինի քանակի նվազեցման համար: Տարբերությունը միայն այն է, որ բերգամոտով թեյը կողմնակի բացասական ազդեցություն չի թողնում: