211652_close_icon
views-count5909 դիտում article-date 14:38 12-04-2014

Երևանում պայմանագրային զինծառայողը Lexus-ով վրաերթի է ենթարկել «Հայբուսակ»-ի ուսանողուհուն

Երեկ՝ ապրիլի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում Մովսես Խորենացի փողոցի թիվ 43 հասցեի դիմաց Նոր Արեշ 22 փողոցի բնակիչ, 29-ամյա Էդգար Գասպարյանը իր կողմից վարած Lexus RX 300 մակնիշի 27 QQ 007 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Կապան քաղաքի բնակիչ, 22-ամյա Լուսինե Ջումշուդյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Է. Գասպարյանը՝ որպես պայմանագրային զինծառայող, ծառայում է ՀՀ ՊՆ N զորամսում, իսկ վրաերթի ենթարկվածը սովորում է «Հայբուսակ» համալսարանի մագիստրատուրայի 2-րդ կուրսում: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր