Տուրչինովը Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի շտապ նիստ է գումարում
Դոնեցկի շրջանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը Ուկրաինայի ժամանակով ժամը 21:00-ին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստ կանցկացնի:
Այս մասին հաղորդում է ուկրաինական UNIAN.net գործակալությունը՝ հղում անելով Գերագույն ռադայի մամլո ծառայությանը: