211652_close_icon
views-count1576 դիտում article-date 16:17 04-03-2016

Պուտինը անվտանգության խորհրդի նիստ է գումարում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը օպերատիվ նիստ է անցկացնելու երկրի անվտանգության խորհրդի մշտական անդամների մասնակցությամբ: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Ria Novosti-ն: Բացի այդ, Պուտինը այսօր հեռախոսային կոնֆերանս է անցկացնելու Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ սիրիական հակամարտության հարցով, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էր Քեմերոնը: Պեսկովը նշել է, որ նիստի օրակարգի մասին ավելի ուշ կհայտնի:

Նմանատիպ նյութեր