Դեմբա Բաի գոլը հաղթանակ պարգևեց «Չելսի»-ին. տեսանյութ
Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում Լոնդոնի «Չելսի»-ն արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթեց «Սուոնսի»-ին: Խաղի միակ գոլը հեղինակեց Դեմբա Բան: Այս հաղթանակից հետո լոնդոնյան ակումբը վաստակեց 75 միավոր և մրցաշարային աղյուսակում շարունակում է զբաղեցնել երկրորդ տեղը: Ժոզե Մոուրինյոյի թիմը առաջատար «Լիվերպուլ»-ին զիջում է 2 միավորով:
«Սուոնսի» - «Չելսի»`0:1
Գոլ` Բա 68'