211652_close_icon
views-count1456 դիտում article-date 16:00 14-04-2014

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի շնորհավորական ուղերձը Հովիկ Աբրահամյանին

Այսօր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որում, մասնավորապես, ասված է. «Հարգարժան պրն Աբրահամյան Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: ՀՀ նախագահի և Հայաստանի իշխող` Հանրապետական կուսակցության կողմից Ձեր հանդեպ ցուցաբերված բարձր վստահությունը վկայում է, որ ունեցած մեծ փորձառությունն ու քաղաքական գործչի լավ համբավը լավագույնս կարող եք ծառայեցնել Հայաստանի առջև ծառացած կենսական խնդիրների լուծմանը: Վստահ եմ, որ Ձեր վարչապետական գործունեությունը լինելու է արդյունավետ ու արգասավոր և այն իր կարևոր սլաքներից մեկով ուղղված կմնա ի բարօրություն Արցախի: Մեր անկախության սկզբից ի վեր ՀՀ իշխանությունները սերտ գործնական ու ընկերական հարաբերություններ են պահպանում հայկական երկրորդ հանրապետության հետ և հնարավորինս աջակցում նրա զարգացմանն ու ամրապնդմանը: Լիահույս եմ, որ Դուք խորացնելու եք այդ ավանդույթը և այսուհետ Ձեր առնչություններն ու համագործակցությունը Արցախի կառավարության, իշխանության մյուս թևերի և հասարակության հետ լինելու է առավել ծավալուն ու բազմակողմանի: Մաղթում եմ Ձեզ ամենայն հաջողություններ նոր պաշտոնում» :

Նմանատիպ նյութեր