Ու՞մ բաժին կհասնի ԱԺ-ում Հովիկ Աբրահամյանի մանդատը
ՀՀԿ ցուցակի համաձայն ԱԺ արդեն նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի մանդատը բաժին պետք է հասնի , ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խորհրդի անդամ Լեռնիկ Ալեքսանյանին:
Լեռնիկ Ալեքսանյանը [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ ՀՀԿ-ը ցուցակի համաձայն մանդատը պետք է բաժին հասնի իրեն: Միաժամանակ ավելացրեց, որ վերջնական որոշումը կուսակցությանն է: «Կարծում եմ փոփոխություններ չեն լինի: Ես պատրաստ եմ շարունակել իմ գործունեությունը ԱԺ-ում»:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի