Հովիկ Աբրահամյանի պատգամավորական մանդատը հանձնվեց Լեռնիկ Ալեքսանյանին
ԱԺ նախկին նախագահ, վարչապետ Հովիկ Աբրահամյանի պատգամավորական մանդատը տրվել է ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանին: Այս մաիսն [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լեռնիկ Ալեքսանյանը:
Նրա խոսքով՝ այսօր Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով արդեն «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հովիկ Աբրահամյանի պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը, կազմել է մեկ այլ արձանագրություն, եւ պատգամավորի մանդատը փոխանցել է կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին` իրեն:
Լեռնիկ Ալեքսանյանը նաեւ ավելացրեց, որ ԱԺ հաջորդ քառօրյային՝ ապրիլի 28-ին, արդեն կանցնի աշխատանքի: