5102 դիտում
23:12 14-04-2014
Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Kia-ն, Mitsubishi-ին ու Mercedes-ը. վերջինիս վարորդը սրճարանում է իմանում վթարի մասին
Այսօր՝ ապրիլի 14-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Սայաթ Նովա պողոտայի և Նալբանդյան փողոցի խաչմերուկում բախվել են Kia մակնիշի սիրիական համարանիշներով, Mitsubishi մակնիշի 08 SO 370 համարանիշի, և Mercedes մակնիշի 71 PF 001 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ Kia-ի ու Mitsubishi-ի բախումից հետո Mitsubishi-ին էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային, որի վարորդը իր կնոջ հետ մոտակա սրճարանում ժամանցն էր վայելում:
Քանի որ վարորդների մեջ կա անհամաձայնություն, ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից վթարի վայր են ուղարկում ՃՈ հետաքննիչին:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+