211652_close_icon

Դավութօղլուն սպառնում է. Թուրքիան չի լռի, եթե ԱՄՆ Սենատի օրակարգ բերվի Հայոց ցեղասպանության հարցը

views-count1456 դիտում article-date 11:47 15-04-2014
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Թուրքիան չի լռի, եթե ԱՄՆ Սենատի կամ Ներկայացուցիչների պալատի օրակարգում մտցվի Հայոց ցեղասպանության հարցը: «Եթե այն հանկարծ այն հայտնվի Սենատի կամ Ներկայացուցիչների պալատի օրակարգում, ապա Թուրքիան չի լռի: Թուրքիան կարձագանքի նախկինի պես»,-ասել է Դավութօղլուն: Ավելի վաղ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար խորհրդի անդամ Մազհար Բաղըլըն հայտարարել էր, որ եթե Միացյալ Նահանգները հաշվի չառնի Թուրքիայի շահերը, ապա երկու երկրների միջև հարաբերությունները կվատանան: Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ 410 բանաձևը:

Նմանատիպ նյութեր